Ալոեն՝ գաստրիտի և փորկապության դեմ. բաղադրատոմսեր

Ալոե վերան հայտնի է իր օգտակար հատկություններով: Գաղտնիքն այն է, որ ալոե վերան պարունակում է սննդարար և անհրաժեշտ տարրեր, ինչպիսիք են՝ ջուրը, A, B, C, E վիտամինները, ավելի քան 20 հանքանյութեր, ճարպաթթուներ, սալիցիլաթթու, ամինաթթուներ:

Ալոե վերան բուժում է միջատների խայթոցները, արևայրուքները, սպիները, էկզեման, փսորիազը և այլ մաշկային հիվանդություններ:

Ալոեն կիրառելի է նաև ներքին օգտագործման համար. այն կարգավորում է արյան ճնշումը, շաքարի բարձր մակարդակը, փորկապությունը, վատ ախորժակը, մարսողական խանգարումները, բուժում արթրիտը, խոցերը, աղիների բորբոքումները, լուծը, թութքը և այլն:

Ալոեի և մեղրի համադրությունը՝ գաստրիտի, այրոցի և խոցերի դեմ

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 5 բաժակ ջուր
  • 3ճ/գ ալոե վերայի գել
  • 1ճ/գ մեղր

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Խառնուրդը կարող եք բաժանել 2 չափաբաժինների:

Գաստրիտի առաջին նախանշանների դեպքում խմեք այս հյութից կես բաժակ՝ օրական 2 անգամ:

Որպես կանխարգելիչ միջոց այս հյութը խմեք կես բաժակի չափով՝ ծանր կերակուրներից հետո:

Հիշեք, որ պետք չէ նշվածից շատ չափաբաժնով օգտագործել, քանի որ այս հյութը հզոր լուծողական է:

Փորկապության դեմ

Բաղադրություն

  • 2ճ/գ մաքուր ալոեի գել
  • 1 բաժակ խնձորի հյութ

Ալոեի գելը լուծեք խնձորի հյութի մեջ: Օրական 1 անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, խմեք այս հյութը: Պրոցեդուրան տևում է 5 օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս