Ռուսական իշխանություններին հանձնված հայազգի գործարարը հայտարարել է, թե չի ցանկացել մարդկանց սպանել
Երեկ Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, «Սիթիբանկի» մասնաճյուղում 4 մարդու պատանդ վերցրած, ապա իշխանություններին հանձնված գործարար Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվել ոչ ոքի սպանել:
Ինչպես հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությունից, այդ մասին ձերբակալված տղամարդը հայտարարել է հարցաքննության ժամանակ:
«Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, թե չի պատրաստվել որևէ մեկին սպանել, այլ միայն ցանկացել է իր գործողություններով խնդրի (սնանկության) նկատմամբ ուշադրություն հրավիրել»,- հայտնել են քննչական վարչությունից:
Այսօր նախատեսվում է նրան մեղադրանք առաջացրել և ընտրել պատժի կրման տեսակը:
Հիշեցնենք, որ 55-ամյա գործարարը պահանջել էր «ֆիզիկական և իրավական անձանց սնանկացումը պետական մակարդակով հիվանդություն ճանաչել», ինչպես նաև ստեղծել նոր ինստիտուտ այդ խնդիրների լուծման համար»:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նա սնանկացել է անհաջող բիզնես գործունեություն ծավալելու պատճառով: Նա մի քանի տարի շարունակ առաջարկել է տարբեր նախաձեռնություններ` գործարարներին աջակցելու համար, սակայն պատասխան չստանալով որոշել է նման եղանակով հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի նկատմամբ: