Բաժիններ՝

ԲՏԱ բանկն անցավ պատմության գիրկը. ԿԲ-ն ուժը կորցրած ճանաչեց բանկի լիցենզիան

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Կենտրոնական բանկի խորհուրդը 2016 թ. հունիսի 14-ին հաստատել և գրանցել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը: Արդյունքում՝ ՀՀ Կենտրոնական բանկը 24.08.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Կենտրոնական բանկի խորհուրդը 24.08.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան: «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը գործելու են որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղեր:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս