Առողջական ի՞նչ խնդիր է մատնանշում ակնեն
Ակնեն մաշկային խնդիր է, որը կարող է ի հայտ գալ ինչպես՝ առողջական խնդիրների պատճառով, այնպես էլ՝ առանց որևէ պատճառի: Ձեզ ենք ներկայացնում մարմնի մի քանի հատվածներ, որոնց վրա ակնեի առաջացումը կհուշի, թե ինչ առողջական խնդիրներ ունեք:
Գոտի 1
Մարմնի ներքին հատվածներում ակնեն կարող է ի հայտ գալ կիպ վարտիք կրելու կամ ընդհանուր առմամբ անառողջ սնունդ օգտագործելու հետևանքով: Նախ՝ պետք է առավել հարմարավետ վարտիքներ կրել, և, եթե ակնեն չվերանա, ապա պետք է փոփոխել սննդակարգը:
Գոտի 2
Պարանոցի կամ կզակի հատվածում ակնեի առաջացումը կարող է լինել չափից շատ շաքարի օգտագործման կամ մակերիկամի հիպերակտիվության հետևանք:
Գոտի 3
Ուսերի շրջանում ակնեն կարող է ի հայտ գալ սթրեսի պատճառով:
Գոտի 4
Կրծքավանդակի շրջանում առաջացած ակնեն մատնանշում է մարսողական խնդիրները: Բացի այդ, չափից շատ սառը ըմպելիքներ օգտագործելը նույնպես կարող է հանգեցնել ակնեի առաջացման:
Գոտի 5
Արմունկներին ի հայտ գալ ակնեն կարող է արյան վատ շրջանառության կամ օրգանիզմի կողմից չափից շատ մեռած բջիջներ արտազատելու հետևանքով:
Գոտի 6
Որովայնի հատվածում ի հայտ եկած ակնեն մատնանշում է արյան մեջ շաքարի մակարդակի խախտում:
Գոտի 7
Թևերի ակնեն մատնանշում է օճառի կամ մարմնի գելերի հանդեպ ալերգիան:
Գոտի 8
Մեջքն ակնեի հարուցման ամենատարածված հատվածն է: Այս հատվածում ակնեն ի հայտ է գալիս մարսողական խնդիրների կամ այլ առողջական խնդիրների պատճառով: Խորհուրդ է տրվում անմիջապես դիմել մաշկաբանի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը