Fitch-ն իջեցրել է Թուրքիայի վարկանիշը
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը Թուրքիայի արտասահմանյան եւ ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի գծով կանխատեսումը կայունից վատացրել է «նեգատիվի»` BBB- մակարդակի:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, վարկանիշի գծով կանխատեսման վատացման համար որպես օրինակ գործակալությունը նշում է Թուրքիայում անվտանգության պայմանների վատացումը եւ պետական հեղաշրջման փորձը:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո բանակի մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնանկությունը, գործակալության կարծիքով, վնաս է հասցրել անվտանգության սպառնալիքներին երկրի դիմակայության հնարավորությանը:
Ըստ թուրքական Haberturk թերթի` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են: «Ընդհանուր առմամբ մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել կամ ձերբակալվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը:Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարար զինվորականներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Խռովության կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանիդիության մեջ բնակվող չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, եւ ձգտում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա:
Ըստ թուրքական Haberturk թերթի` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են: «Ընդհանուր առմամբ մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետ:
Ավելին, «Հիզմեթն այսօր» հրատարակությանը տված հարցազրույցում Գյուլենը հայտարարել է, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով»: Բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ եւ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ ռազմական հեղաշրջման անհեթեթ փորձը կազմակերպվել է Թուրքիայում միանձնյա իշխանության ձգտող նախագահ Էրդողանի կողմից: