Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարն ազատ է արձակվել. նա շուտով գալու է Հայաստան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարսելոնայի ամենաշքեղ 2 ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել։ Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին և որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է սակայն, չի մեռնում»,- նշել է նա: Armtimes.com-ի թղթակցին նա հայտնել է, որ շուտով գալու է Հայաստան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս