Համաշխարհային ո՞ր բրենդներն են առավել մեծ ժողովրդականություն վայելում սոցցանցերում (ցանկ)
Սոցիալական ցանցերում առավել մեծ ժողովրդականություն վայելող բրենդը 2016 թվականի առաջին կիսամյակում դարձել է Nike մակնիշը, որի ներքո վաճառվում է մարզահագուստ եւ հանդերձանք: Այս մասին են վկայում FashionUnited պորտալի կողմից հրապարակված վարկանիշի տվյալները: Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել ընկերությունների բաժանորդների թիվը սոցցանցերում (Instagram, Facebook, Twitter и Pinterest), ինչպես նաեւ հիշատակումների թվաքանակը:
Վեց ամսվա ընթացքում Instagram-ում Nike-ի բաժանորդների թիվն ավելացել է գրեթե կրկնակի՝ մինչեւ 79 միլիոն: Ժողովրդականության ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցրել Է եւս մեկ մարզական բրենդ՝ adidas-ը (35,2 մլն), առաջատարների եռյակը եզրափակում է Victoria’s Secret-ը (14,4 մլն)՝ ներքին սպիտակեղենի եւ տան համար նախատեսված հագուստի ամերիկյան արտադրողը:
Կես տարվա ընթացքում իր դիրքերը զիջել է իսպանական Zara բրենդը, որը վարկանիշում երկրորդից իջել է 10-րդ տեղը: Ամերիկյան Converse-ը, որը վեցերորդ տեղն էր զբաղեցնում, դուրս Է մղվել տասնյակից:
Միեւնույն ժամանակ ժողովրդականությունն ընդլայնել են լյուքս դասի բրենդները. չորրորդ հորիզոնականում Chanel-ն է, հինգերորդում՝ Dior-ը, վեցերորդում՝ Gucci-ն, յոթերորդում՝ Louis Vuitton-ը, ութերորդում՝ Burberry-ն, իսկ տասներորդում՝ Prada-ն: