Հայտարարվել է ամենաարագ շարժական ինտերնետով երկիրը
Մեծ Բրիտանիայի OpenSignal ընկերությունը վերլուծել է ամբողջ աշխարհում շարժական կապի վիճակը եւ ներկայացրել ամենաարագ շարժական ինտերնետով երկրների վարկանիշը: Հաշվետվությունը հրապարակվել է ընկերության կայքում:
Կազմակերպության հաշվարկներով՝ 3G եւ 4G ցանցերում շարժական ինտերնետի ընդհանուր արագության ցուցանիշով առաջատարը Հարավային Կորեան է, որին հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան եւ Դանիան: Տասնյակ են մտել նաեւ Նորվեգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ճապոնիան եւ Շվեդիան:
Հաշվարկները կատարվել են 2016 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 23-ը: