Ֆրանսիայում երկաթուղային վթարից տուժել է 60 մարդ
Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարից ծանր վնասվածքներ է ստացել ոչ պակաս, քան 10 մարդ: Համաձայն փրկարարական ծառայության տվյալների` մոտ 60 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտնել է AFP գործակալությունը:
Տուժածներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 12-ն էլ ստացել են համեմատաբար լուրջ վնասվածքներ: Համաձայն տեղական ռադիոկայաններից մեկի` հարվածից ուղևորներից մեկը դուրս է շպրտվել գնացքից:
Տեղում աշխատում են շտապօգնության մեքենաներ, ծանր տուժածներին տեղափոխում են ուղղաթիռով:
Վթարը տեղի է ունեցել Նիմ ու Մոնպելյե քաղաքների գծի վրա: Արագընթաց գնացքը սլացել է մեծ արագությամբ և բախվել քամու հետևանքով շուռ եկած ծառի: