Բաժիններ՝

«Դու հավերժ չես». ամենամոտիվացնող խոսքերը՝ ըստ Գարի Վայներչուկի

Ամերիկացի ձեռներեց և գրքերի հեղինակ Գարի Վայներչուկը (Gary Vaynerchuk) կիսվել է մի խոսքով, որը պետք է ասես ինքդ քեզ ամեն առավոտ: Այս խոսքը չպետք է մոռանալ ողջ կյանքի ընթացքում:

«Դու հավերժ չես», հենց այս խոսքն է անընդհատ կրկնում Վայներչուկը: Նա նշում է, որ չի ցանկանում վախեցնել այս խոսքով, պարզապես ցանկանում է հիշեցնել և նախազգուշացնել: Երջանիկ լինելու համար մենք ունենք միայն մեկ կյանք, այլ հնարավորություն մենք չենք ունենալու:

PP91412_1470996195-e1471182881291

«Աշխարհում շատ են մարդիկ, ովքեր մտահոգված են ուրիշի երջանկությամբ՝ չնայած չեն մտածում սեփականի մասին: Գիտե՞ք, թե ինչու եմ ցանկանում երջանկացնել ու մոտիվացնել մարդկանց, որովհետև ես արդեն երջանիկ եմ: Գուցե էգոիստաբար հնչի, բայց պետք է առաջինը մտածել սեփական երջանկության մասին:

Կարդացեք նաև

Ես խնդրում եմ, հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք այն, ինչով դուք զբաղվում եք, երջանկացնում է ձեզ: Իսկապես երջանիկ մարդը չի մտածում այն մասին, թե որքան գումար է աշխատում, այլ մտածում է, թե ինչպես է աշխատում այդ գումարը:

Երբ 20 տարեկան էի, շատ էի շփվում 90-ն անց մարդկանց հետ: Երբ ես խնդրում էի նրանց պատմել իրենց կյանքի մասին, նրանք նշում էին, որ ափսոսում են այս կամ այն բանի համար: Բոլորն ափսոսում էին: Ես տարեց մարդկանց հետ շփումներից հասկացել եմ, որ գործելու համար չկա ավելի լավ ժամանակ, քան ներկան»,- նշում է Վայներչուկը:

Ըստ գրողի՝ 20 տարին լավագույն տարիքն է գործելու համար: Սակայն 40, 50, 60 տարեկանում ևս կարելի է մտածել կյանքը փոխելու, սիրած գործով զբաղվելու և երջանկանալու մասին:

Նա նշում է՝ մի օր մենք կմահանանք: Անկախ այն բանից, թե քանի տարեկան եք, պետք է օգտագործել ժամանակը երջանիկ դառնալու համար: Հիմա մենք ունենք շատ հնարավորություններ՝ ունենալու այն կյանքը, որն ուզում ենք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս