Պան Գի Մունը կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին Հալեպում ապահովել կրակի դադարեցումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքում հնարավոր մարդասիրական աղետի մասին և կոչ արել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին որքան հնարավոր է արագ համաձայնության գալ կրակի դադարեցման հարցում, հայտնում է Reuters-ը:

«Հալեպում մենք ռիսկի ենք դիմում բախվել աննախադեպ մարդասիրական ճգնաժամի Սիրիայի հակամարտության հետևանքով 5-ամյա արյունահեղության և տառապանքների ընթացքում»,- հայտարարել է նա իր զեկույցում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` մարտերն ընթանում են բնակելի թաղամասերում, ինչի հետևանքով սպանվում են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ, այդ թվում` տասնյակ երեխաներ:

«Հակամարտության մասնակիցները չեն կատարում խաղաղ բնակչության պաշտպանության իրենց պարտավորությունները»,- ընդգծել է Պան Գի Մունը:

Տեսանյութեր

Լրահոս