Բաժիններ՝

Զինվորական Sadko-ն կողաշրջվել է. 8 վիրավոր զինվորները տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։  Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլոր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերջիններս են վիրավորներին ուղեկցել հոսպիտալ։

Ըստ կայքի՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում և զինվորներ էր տեղափոխում՝ թվով 16 հոգի։ Հոսպիտալից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածների առողջությանը վտանգ չի սպառնում. նրանք բոլորը հետազոտվում են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Нива մակնիշի ավտոմեքենան է եղել պատճառը, որը Sadko-ի համար ստեղծել է վթարային իրավիճակ։

71f6794f3e64bd4d32ea3b4ecf336804 8d6944b5fca2ba646df9359ea41c39bf

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս