Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան` նոր պատերազմի շեմին. Financial Times

Ղրիմում տեղի ունեցածը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին: Նա կարող է պահանջել զիջումներ պատժամիջոցների հարցով` բանակցությունների սեղան վերադառնալու համար կամ փորձել ԱՄՆ-ին պաշտոնապես ներգրավել Ուկրաինայի հարցով բանակցություններում, գրում է Financial Times-ը:

Թերթը նշում է, որ Անվտանգության դաշնային ծառայության`Կիևի կողմից Ղրիմում ահաբեկչությունների կանխարգելման հայտարարությունից հետո Ուկրաինան և Ռուսաստանը հայտնվել են բացահայտ պատերազմի շեմին:

Սակայն, ըստ պարբերականի, քիչ հավանական է, որը Ռուսաստանը կարող է ռիսկի տակ դնել հակամարտությունը, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի: Պարբերականը ենթադրում է, որ Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունում շատ բան է դասավորվում Մոսկվայի օգտին:

Թերթը հիշեցնում է, որ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան դարձյալ ցանկանում է մտերմանալ Ռուսաստանի հետ, ԵՄ-ն ցնցված է Մեծ Բրիտանիայի` դաշինքի կազմից դուրս գալու որոշումից:

Բացի այդ` ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դրական է տրամադրված Մոսկվայի նկատմամբ և անգամ դիտարկում է Ղրիմի ճանաչման հարցը, եթե հաղթանակի ընտրություններում:

Միաժամանակ, պարբերականն անհանգստացած է ՌԴ նախագահի` Նորմանդյան գագաթաժողովի անիմաստության մասին հայտարարությունից Ղրիմում ահաբեկչությունների կանխումից հետո:

Չնայած Մինսկի պայմանավորվածությունների թերի կատարմանը, դրանք խողովակներ էին երկխոսության համար, ինչպես նաև նպաստում էին Դոնբասում ռազմական գործողությունների կրճատմանը:

Նախօրեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել էր, որ կանխել է Ղրիմում ուկրաինացի զինվորականների կողմից կազմակերպված ահաբեկչություններն ու դիվերսիաները: Հատուկ գործողության ժամանակ սպանվել էր ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայող և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս