Բաժիններ՝

Հայտնի է դարձել, թե ով պետք է դառնար Թուրքիայի նոր նախագահը հեղաշրջման արդյունքում

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հաջող ավարտի դեպքում ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի փոխարեն նախագահ էր նշանակվելու Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը:

Ինչպես հայտնում է «Հուրիեթը», այդ մասին հայտնի է դարձել հետաքննության արդյունքում, որն անցկացրել է Թուրքիայի դատախազությունը:

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ հուլիսի 15-ին, այն օրը, երբ տեղի է ունեցել հեղաշրջման փորձը, TRT հեռուստաալիքի եթերում տրվել է միայն «Երկրում խաղաղության խորհրդի» հայտարարությունը կարդացածի անունը: Ներկայում դեռ հետաքննությունը չի պարզել, թե ովքեր են «Երկրում խաղաղության խորհրդի» անդամները:

Նշվում է, որ Թուրքիայում հեղաշրջման պլանը հաջողվել է խափանել շնորհիվ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի ջանքերի:

Համաձայն եզրակացության, որին հանգել է հետաքննությունը, համաձայնության դեպքում Հուլուսի Աքարը կարող էր շարունակել կատարել Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պարտականությունները, իսկ նրա տեղակալ պետք է նշանակվեր Մեհմեդ Դիշլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս