Զաքիր Հասանովը ռազմական կցորդներին է ներկայացրել սահմանամերձ գոտում ստեղծված իրավիճակը
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ռազմական կցորդների և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ, հայտնում է haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի հաղորդագրությանը:
Տեղեկությունների համաձայն` Հասանովը զեկույցով է հանդես եկել, պատմել երկրում իրականացվող բարեփոխումների մասին:
Նկարագրելով սահմանամերձ գոտու իրավիճակը` Հասանովը կարևորել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կատարելագործումը, բանակին ժամանակակից սպառազինություն մատակարարելը, նոր հրաձգարանների օգտագործումը` անձնակազմի մարտունակության ավելացման նպատակով, զորավարժությունների անցկացումը: