Ուկրաինան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Նինո Բուրջանաձեին
Ուկրաինայի արտգործնախարարությունը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Վրաստանի «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Համապատասխան նամակի պատճենն ուղարկվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը: Դրանում նշված է, որ արգելվում է Նինո Բուրջանաձեի մուտքն Ուկրաինա:
Վրացի քաղաքական գործչին Ուկրաինայում «անցանկալի անձ» ճանաչելու պահանջով Ուկրաինայի ԱԳՆ-ին դիմել էր մի քանի ոչ կառավարական կազմակերպություն` կապված Ղրիմի վերաբերյալ նրա հայտարարությունների հետ: