Բաժիններ՝

Ֆրանսիայի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարները քննարկել են EgyptAir-ի ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն իր եգիպտոցի գործընկերոջ` Սամեխ Շուքրիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ եգիպտական EgyptAir ավիաընկերության MS804 չվերթի զոհերի ընտանիքները սպասում են եգիպտական կողմի հետաքննության արդյունքներին:

«Ժան-Մարկ Էյրոն դարձյալ ասել է այն դժվարին իրավիճակի մասին, որում գտնվում են ընտանիքները, որոնք սպասում են աճյունների հետ վերադարձին և զոհերի անձնական իրերին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ-Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել էր մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա` Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղևորներ և անձնակազմի անդամներ:

Ավելի վաղ փրկարարները Միջերկրական ծովից դուրս են բերել EgyptAir-ի կործանված ինքնաթիռի ուղևորների մարմնամասերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս