Նոր վիրուս՝ ՀՀ ոստիկանության անունից
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է. «Ցանցում հայտնվել ու շատ արագ տարածվում է վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ ոստիկանության անունից։ Եթե նման բան տեսնեք՝ հանկարծ չվազեք վճարելու🙂 Վիրուսը նստում է Քրոմի մեջ։ Եթե չգիտեք էքոթենշնները մաքրելու ձեւը՝ պարզապես ջնջեք Քրոմը ու նորից տեղադրեք»: