Ավստրիան հորդորել է Եվրամիությանը՝ «ծնկի չգալ» Թուրքիայի առջեւ

Եվրամությունը մի շարք պահանջներ ունի որեւէ երկրի քաղաքացիների անայցագիր ռեժիմ տրամադրելու համար, մինչդեռ Թուրքիան նման ռեժիմ ստանալու հարցում գնում է Եվրոպային հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:

«Մենք չպետք է ծնկի գանք Անկարայի առջեւ, ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք մեր հիմնական արժեքները: Անայցագիր ռեժիմ սահմանելու համար կան հստակ չափանիշներ, եւ մենք չպետք է հրաժարվենք դրանցից: Թուրքիան այժմ զարգանում է Եվրոպայից ճիշտ հակադիր ուղղությամբ»,- ասել է Կուրցը գերմանական Spiegel հրատարակությանը:

Ավստրիայի արտգործնախարարության ղեկավարը նաեւ վտանգավոր է համարել Թուրքիայից Եվրամիության կախվածությունը անօրինական միգրանտներին փախստականներով փոխանակելու ծրագրի շրջանակներում: «Չի կարելի, որ մենք խոցելի դառնանք շանտաժի համար: Ես կցանկանայի, որ Եվրոպան լինի ուժեղ ու անկախ եւ որ կարողանա իր ուժերով լուծել միգրացիոն ճգնաժամը»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս