Բաժիններ՝

Հորդառատ անձրևները ջրածածկ են արել Սուխումը

Հորդառատ անձրևները ջրածածկ են արել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի ﬔծ մասը հոսանքազրկված է: Այս մասին TASS-ին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը:

Ջրից ամենից շատ տուժել է Սուխումի շրջանն ու Նոր Աֆոն քաղաքը: Տուժածներ չկան:
«Տեղատարափ անձրևի հետևանքով, որը տեղում էր ավելի քան 2 ժամ Սուխումում և նախալեռնային շրջաններում, ափերից դուրս են եկել Սուխումկա, Բասլա գետերը, որոնք ուժեղ հոսանքով լցվել են քաղաքի փողոցները: Ամենամեծ ջրհեղեղը տեղի է ունեցել Սուխումի կայարանի տարածքում, որտեղ մարդկանց տարհանել են մարդատար մեքենաների վրայից»,- պատմել է Դելիբալթյանը:

Ներկայումս Սուխումում անձրևը դադարել է, սակայն կայարանամերձ հատվածներում ջրածածկ եղած մեքենաների հետևանքով խցանումներ են առաջացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս