Նեյրոնային ցանցը գուշակել է, թե ով է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը

Ռուս մասնագետները նեյրոնային ցանցի միջոցով փորձել են պարզել, թե ով կդառնա ԱՄՆ-ի նախագահն առաջիկա ընտրություններում: Ըստ նեյրոնային ցանցի՝ ԱՄՆ- նախագահի պաշտոնում կընտրվի Դոնալդ Թրամփը:

Artisto հավելվածի հեղինակներից մեկը որոշել է էքպերիմենտի դիմել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նեյրոնային ցանցի միջոցով հնարավոր է ինչ-որ բան կանխագուշակել: Մասնագետներն օգտագործել են Մյու Լիի մոդելը: Այս մոդելը մշակվել էր ILSVRC2016 մրցույթի համար: Մոդելը կարողանում է արհեստական ինտելեկտի միջոցով ճանաչել նկարներում պատկերված մարդկանց: Համակարգը, վերլուծելով նկարը, պատկերված անձանց մասին տալիս է թոփ 5 բնորոշումները: Այս բնորոշումները 70 տոկոսով համընկնում են իրականության հետ:

Այսպես, Դոնալդ Թրամփի նկարն ուսումնասիրելիս համակարգն առանձնացրել է հետևյալ բնորոշումները.

  1. նախկին նախագահ
  2. նախագահ
  3. գլխավոր քարտուղար
  4. ԱՄՆ-ի նախագահ
  5. նախարար

Իսկ Հիլարի Քլինթոնի համար ընտրվել են հետևյալ բնորոշումները.

  1. պետքարտուղար
  2. Դոնա
  3. առաջին տիկին
  4. աուդիտոր
  5. աղջիկ

Այսպիսով, համակարգը Դոնալդ Թրամփին է տեսնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:

Վերը նշված նեյրոնային ցանցն ուսումնասիրել է ավելին քան հազար նկար: Արդյունքում՝ նա ճանաչել է բոլոր նախագահներին՝ նկարագրելով նրանց ոճը, դիմագծերը, աքսեսուարները և այլն:

Տեսանյութն՝ այստեղ.

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս