Չինաստանում պորտալ-ավտոբուս են գործարկել
Չինաստանում սկսել են պորտալ-ավտոբուսի փորձարկումները: Փոխադրամիջոցը նախատեսված է երկրորդ հարկում ուղեւորների փոխադրման համար՝ նրանց տակ թողնելով ազատ երկգոտի ճանապարհը: Այս մասին հաղորդել է Popular Mechanics հրատարակությունը:
Փորձարկումներն անցկացվում են Ցինհուանդաոյի քաղաքային օկրուգում, որը գտնվում է Հուբեյ արեւելյան նահանգում, որտեղ TEB-1 պորտալ-ավտոբուսն անցել է հատուկ մայրուղով:
Ստեղծողների մտահղացմամբ՝ պորտալ-ավտոբուսը կարող է փոխադրել մինչեւ 300 ուղեւոր: TEB-1-ի երկարությունը հասնում է 22 մետրի, լայնությունը՝ 7,8 մետրի, իսկ բարձրությունը՝ 4,8 մետրի: Այն տեղաշարժվում է հատուկ ռելսային ճանապարհով:
TEB-1-ն առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի մայիսին Պեկինի միջազգային ցուցահանդեսում: Փոխադրամիջոցի ստեղծման նպատակը քաղաքային օկրուգի ճանապարհների բեռնաթափումն է: TEB-1 ավտոբուսի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերել Բրազիլիան, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան: