Ոստիկանության Էրեբունու բաժնի պետը պաշտոնանկ է արվել
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին պետ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Գևորգ Հակոբյանին կփոխարինի Գրիգոր Ամիրխանյանը:
Մեր հարցին` արդյոք Գևորգ Հակոբյանի ազատումը կապվա՞ծ է ՊՊԾ գնդի գրավման հետ, ոստիկանությունից պատասխանեցին, որ ոստիկանությունը զինվորական կառույց է, հրամանով ազատվում են, ուղարկվում կադրերի ռեզերվ: