Բաժիններ՝

Արագաչափերը բյուջեն լավ չեն լցնում

Սեքյուրիթի Դրիմ ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների տեղադրմամբ և շահագործմամբ, այս տարվա առաջին եռամյսակում պետբյուջ է վճարել 547.8 մլն դրամի հարկեր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ հարկային ծառայության կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկից։ Ընկերությունը զբաղեցրել է այդ ցանկի 112-րդ հորիզոնականը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Սեքյուրիթի Դրիմը վճարել էր 859.4 մլն դրամի հարկեր և զբաղեցնում էր ցանկի 64-րդ հորիզոնականը։

Այսինքն, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի շահագործմամբ զբաղվող այս ընկերությունը 311.5 մլն դրամով կամ 36%-ով նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը։

Կարդացեք նաև

Թե ինչով է սա պայմանավորված, այս պահին դժվար է ասել։ Որքան էլ տարօրինակ լինի, մի քանի հարյուր հազար վարորդների հետ առնչվող այս ընկերությունը տեղեկատվության առումով բավականին փակ է, և անգամ կայք չունի, որտեղ հնարավոր լինի գտնել որոշ ցուցանիշներ՝ ընկերության գործունեության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031