Բաժիններ՝

Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Ասադին դադարեցնել Հալեպի պաշարումը

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարներ Ժան-Մարկ Էյրոն և Բորիս Ջոնսոնը կոչ են արել Սիրիայի կառավարությանը ու նրա դաշնակիցներին դադարեցնել Հալեպի պաշարումը, հայտնում է BBC-ն:

Համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է Ռուսաստանի յուրահատուկ դերը: Նրանց կարծիքով` Մոսկվան հնարավորություն ունի համոզել Բաշար Ասադի ռեժիմին ավարտել պատերազմն ու վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:

Ջոնսոնի և Էյրոյի կարծիքով` քաղաքի պաշարման պատճառով, որից չի կարողանում դուրս գալ մոտ 300 հազար մարդ, Սիրիայի խաղաղ բանակցություններն անհնար են:

Երկու նախարարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Հալեպի պաշարումը, ինչպես նաև քաղաքին հասցված ավիահարվածները ավերիչ են: Նրանց խոսքով` ավիահարվածները, որոնք դիպչում են նաև խաղաղ բնակչությանը, հանգեցնում են փախստականների նոր ալիքի:

Նրանք կոչ են անում հակամարտող կողմերի միջև վերականգնել կրակի դադարեցման համաձայնագիրն ու Սիրիայում ստեղծել անցումային կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս