Դիարբեքիրի նահանգում թուրք-քրդական զինված բախում է տեղի ունեցել
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Դիրաբեքիրի նահանգի Սիլվանի շրջանում հարձակում են գործել ջրամբարի անվտանգությունը հսկող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ քուրդ զինյալների կողմից արձակված կրակի հետեւանքով սպանվել է մեկ եւ վիրավորվել եւս մեկ զինծառայող:
Թուրքայի ԶՈւ ստարաբաժանումները գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ: Ավելի վաղ թուրքքրդական զինված բախում էր տեղի ունեցել Վանի նահանգում: Թուրքական Demokrat Haber լրատվական կայքը երեկ հայտնել էր, որ թուրքական Մարդին նահանգում Քուրդիստանի աշխատավորական կուսակցութան (PKK) ազատամարտիկների կողմից ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրվել այն պահին, երբ անցնում էր ոստիկանական ավտոմեքենան: Պայթյունի արդյունքում սպանվել են երեք ոստիկաններ: Թուրքական անվտանգության մարմինները տարածաշրջանում շարունակում են քուրդ ազատամարտիկների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները: