Բաժիններ՝

Ամոթ է, աշխարհը մեզ չի ների, մենք մեզ չենք ների. Ռոբերտ Ամիրխանյանը զինված գործողությունների մասին. tert.am

«Եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ապա բոլոր հանգուցալուծումները կգտնենք խնդիրը լուծելու համար, իսկ եթե մենք այդպիսին չենք, այո՛, զենքը կլինի որոշիչը»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ խոսելով զինված խմբի կողմից ոստիկանական շենքը գրավելու և այդպես իշխանափոխություն իրականացնելու ցանկության մասին:

«Ես դա չեմ ընդունում: Գտնում եմ, որ բանականությունը չի սպառել իրեն, և մենք պետք է կարողանանք խոսել, գտնել ուժը մեր մեջ՝ բանականության լեզվով խոսելու,- ասել է նա՝ ավելացնելով,- ամոթ է, աշխարհը մեզ չի ների, մենք մեզ չենք ների: Դա մեծ պատասխանատվություն է մեր պատմության, մեր ժողովրդի հանդեպ: Մեզ հարկավոր է ունենալ քաղաքակիրթ զրույց մարդկանց հետ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս