Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39174170 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 528 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 118 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 410 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 935 637 575 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0712 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0987 տոկոս:
Աճուրդին մասնակցելեն 6 գործակալ և գանձապետական պահառուն: