Առավոտյան թուրքական իշխանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Աքընջը օդուժի բազայի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/turqia-3-1.jpg)
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հուլիսի 16-ի առավոտյան թուրքական իշխանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Աքընջը օդուժի բազայի վրա, որտեղ պահվում էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, և ազատ են արձակել նրան: Հաղորդվում է, որ նրա առողջական վիճակը լավ է:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում այն մասին, թե Հուլուսի Աքարը սպանված է: