ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցնում է վարկի տոկոսադրույքները՝ դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման դեպքում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը: Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, Բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով:

Այսուհետ, ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկում դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ առանց գրավի Ունիվերսալ սպառողական վարկի կամ ոսկու գրավով վարկի ձևակերպման պահին, հաճախորդը կապահովագրվի անկանխատեսելի հանգամանքներից և կստանա վարկի 1-1.5 %-ով իջեցված տոկոսադրույք:

Ունիվերսալ վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով` վարկի գումարը` սկսած 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ, տարեկան նոմինալ տոկոսադրույքը` 17-24%, վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի:

Ոսկու գրավով վարկի ձևակերպումը կատարվում է 20 րոպեի ընթացքում և ընդամենը մեկ այցելությամբ Բանկ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ, նոմինալ տոկոսադրույքը` սկսած 22%-ից: Որպես գրավ՝ ընդունվում են ոսկյա իրեր:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի և դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման պայմանների մասին Դուք կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում՝ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am.

՝

Տեսանյութեր

Լրահոս