Բաժիններ՝

Միացյալ Նահանգներում հաստատել են հեպատիտ C-ի բոլոր շտամերի դեմ պայքարող դեղամիջոցի օգտագործումը

Միացյալ Նահանգների Սննդի և դեղորայքի վարչությունը թույլատրել է Epclusa անվամբ դեղորայքի օգտագործումը: Ինչպես հայտնում է՝ «Tech Insider» դեղամիջոցը պայքարում է հեպատիտ C-ի բոլոր շտամերի դեմ և դրական ազդեցություն է ունենում կանոնավոր օտգագործումից 3 ամիս անց:

Epclusa-ն պարունակում է սոֆոսբուվիր և վելպատասվիր: Այս երկու տարրերն էլ ստեղծված են ամերիկյան Gilead Sciences բիոդեղագործական ընկերության կողմից: Սոֆոսբուվիրն օգտագործման թույլտվություն ստացել է դեռ 2013 թվականին, իսկ վելպատասիրը՝ միայն վերջերս:

Աշխարհում հեպատիտով տառապում է 130-150 հազար մարդ: Հիվանդությունը բաժանվում է 6 հիմնական հեպատիտների կամ շտամերի, որոնց հիման վրա բժիշկները համապատասխան բուժում են նշանակում: Epclusa-ն պայքարում է հեպատիտ C-ի բոլոր շտամերի դեմ:

Հիվանդը պետք է 12 շաբաթ շարունակ ամեն օր մեկ դեղահաբ ընդունի:

Կարդացեք նաև

Epclusa-ի կուրսը վերջացնելուց հետո, հեպատիտով տառապող 95-99% հիվանդների արյան մեջ վիրուս չի հայտնաբերվել: Լյարդի ավելի լուրջ խանգարումների դեպքում, հիվանդները Epclusa-ի հետ միասին օգտագործել են նաև րիբավիրան:

Այս դեղամիջոցը բավական թանկարժեք է: Epclusa-ի մեկ կուրսն արժե 74760 ԱՄՆ դոլար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս