Հայաստանում սկսվել է ռուսական ռազմաբազայի մարտավարական զորավարժությունների հիմնական փուլը

«Ալագյազ» բարձրլեռնային կրակակետում 100 կիլոմետրանոց երթն իրականացնելուց հետո Հայաստանում տեղակայված Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ստորաբաժանումներն անցել են մարտավարական զորավարժությունների հիմնական փուլի մշակմանն ու պաշտպանական գործողություններին բարձրլեռնային պայմաններում:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պրակտիկ գործողությունների ընթացքում ռազմաբազայի հետևակային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի հրամանատարությամբ մշակել են պայմանական հակառակորդի կողմից հարձակման դեպքում կառավարման հարցերը:

Անդրկովկասում ռազմական ավիացիայի օդաչուներն աշխատել են բարձրլեռնային տեղանքում ռազմական հրթիռների արձակման և ավիացիոն ռումբերով պայմանական հակառակորդին վերացնելու վրա: Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները պաշտպանական մարտերի անցկացման և բոլոր տեսակի զենքերի կիրառմամբ հրաձգության ժամանակ գիշերային ժամերին պետք է դիտարկեն սարքերի հաշվարկների կատարումն ու զորավարժությունների ղեկավարին հանձնել լուսանկար և տեսանյութային տվյալներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031