Բաժիններ՝

«Ֆյուրիի հետ մենամարտի հետաձգումը ինձ պետք է ռիթմից գցի՞». Վլադիմիր Կլիչկո

Վլադիմիր Կլիչկոն պատմել է Թայսոն Ֆյուրիի դեմ կայանալիք ռևանշ-մենամարտի մասին:

«Հենց որ մենամարտի օրը որոշվի, մենք թիմի հետ կնստենք և կպլանավորենք նախապատրաստությունը, որպեսզի սկսենք այն պահից, որտեղ ես ավարտել եմ և մոտեննաք մենամարտին ամենաօպտիմալ մարզավիճակում: Կարող է մենամարտի հետաձգման ա՞յլ պատճառ լինել: Հնարավոր է նրա հետաձգումը պետք է ինձ գցե՞ր ռիթմից: Դա ոչ մի նշանակություն չունի: Պետք է հանգստանալ, ինչ-որ այլ բանով զբաղվել, հետո նորից ամբողջությամբ կենտրոնանալ խնդրի վրա նույն ջանքերով և նույնպիսի հավատարմությամբ, ինչպես և առաջ»,- ասել է Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Կլիչկոյի և Ֆյուրիի ռևանշը պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին, բայց հետաձգվեց բրիտանացու վնասվածքի պատճառով:

Թայսոն Ֆյուրին Թվիթերում գրել է, որ մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս