Բաժիններ՝

Հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել են Տանձուտ գետի մերձակա տնակները

Հուլիսի 11-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 4 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմը ջրալցվել է, առկա է նաև սողանքի վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս.թ հուլիսի 11-ի գիշերը տեղացած անձրևի հետևանքով Տանձուտ գետի ձախ վտակը (Կարբին) վարարել է, առկա է անասնագոմի ջրալցման վտանգ: Սողանք չի հայտնաբերվել:

Գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով վարարումից հնարավոր վտանգները վերացնելու համար:

Զոհեր և վիրավորներ չկան:

***

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է:

Դեպքի վայր է մեկնել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով Տանձուտ գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս