Բաժիններ՝

Իրանում զինյալների հետ բախման հետևանքով 4 զինծառայող է սպանվել

Նվազագույնը իրանցի 4 սահմանապահ է սպանվել Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու՝ մի խումբ զինված մարդկանց հետ բախումների հետևանքով: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Հաղորդվում է, որ բախումների հետևանքով սպանվել է 4 սահմանապահ: Ահաբեկիչներին լուրջ վնաս է հասցվել, ոմանց հաջողվել է ոչնչացնել, ոմանք վնասվածքներ են ստացել»,- հայտնել է աղբյուրը:

Բախումները տեղի են ունեցել այսօր առավոտյան Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս