ՌԴ Պետդումայի շենքում պայթյուն է հնչել. կա տուժած
                                    ՌԴ Պետդումայում վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթել է ներկով լի բալոնը, ինչի հետևանքով 1 աշխատակից տուժել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահներին:
Տղամարդը քիմիական այրվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Հաղորդվում է, որ վնասվածքը կյանքի համար վտանգ չի ներկայացնում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    