Խերարդո Մարտինոն հրաժարական է տվել
                                    53-ամյա մասնագետը հեռացել է թիմից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Դամիան Դյուպելետի հետ զրուցելուց հետո:
Հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը դեռ չի հայտարարվել: Ինչպես հաղորդում է La Nacion-ը, մի քանի օր հետո Արգենտինայի հավաքականը կսկսի նախապատրաստվել Ռիո-2016-ի ֆուտբոլային մրցաշարին:
Մարտինոն գլխավորել է Արգենտինայի հավաքականը 2014թ. օգոստոսին:
Նրա ղեկավարությամբ արգենտինացիները պարտվել են Ամերիկայի գավաթի եզրափակիչներում 2015 և 2016թթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    