Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կփորձի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն է տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Վենեսուելայում մարզիկները կմասնակցեն վարկանիշային մրցաշարի, որտեղ հայ բռնցքամարտիկը նույնպես կփորձի ուղեգիր նվաճել:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Բաչկովը մրցատեղի է մեկնել մարզիչ Մեխակ Ղազարյանի հետ: Հուլիսի 2-ին կկայանա կշռման արարողությունը և վիճակահանությունը:

Մրցաշարը կկայանա հուլիսի 3-8-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս