«Գնում ենք պատերազմի հերթական փուլ` թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու դեմ». Զարուհի Փոստանջյան
Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է ներքին հարձակում 2017 թ. գարնանը. այս մասին այսօր ԱԺ-ում ԸՕ-ում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` միաժամանակ նշելով, թե պետք չէ սպասել, պետք է նախահարձակ լինել ու վերցնել իշխանությունը:
«Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ոչ միայն մինչև 2017 թվականն է մնալու և օտարած պահելու մեր իշխանությունը, այլ նաև 2017 թվականին չի պատրաստվում հեռանալ»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ականների դիրքերում խուճապ է, քանի որ արդեն կին ու տղամարդ են տարանջատում Ազգային ժողովի դահլիճում, քանի որ պատասխան չունեն քաղաքական գործչին: Պատգամավորի խոսքով` գնում ենք պատերազմի հերթական փուլ` թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու դեմ. «Եթե դու հանդես ես գալիս պարտվողի, հող հանձնողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումը, հաջորդ աղետը անխուսափելի է»:
Զ.Փոստանջյանի խոսքով` հարկավոր է, իրենց իսկ խոսքով՝ «խփել և վերացնել այս հանցավոր ռեժիմը»: