Բաժիններ՝

Սեփական դիմանկարը տեսնելով՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը, որի հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է:

«Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս Պապի աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին:

Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին ներկայացրեց ինձ և միկրոքանդակագործության արվեստը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ, Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց և շնորհակալություն հայտնեց:

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին արդեն հասցրել է պատմել այս նվերի մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

Նշենք, որ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռն է: 2_640x420 3_640x420 4_640x420

Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Ղազարյան ֆեյսբուքյան էջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս