«ՀՀԿ-ականները չունեն այդքան ողնաշար, որ մերժեն ՀՕՊ համաձայնագիրը». Ակցիա ԱԺ շենքի առջև

«Չենք հանձնելու ո՛չ օդը, ո՛չ հողը», «ՀՕՊ-ի հանձնումը=Ստեփանակերտի ռմբակոծում», «Դավաճանության հերթական քայլը», «Մենք չենք վստահում պերմյակովների բանակին, մենք վստահում ենք Հայոց բանակին»… Այսպիսի ցուցապաստառներով այսօր ԱԺ դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել՝ ընդդեմ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման:

Ակցիայի կազմակերպիչներից, Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՕՊ պայմանագրի ստորագրման դեպքում պատերազմի ժամանակ Հայաստանը չի կարող որոշում կայացնել, Ռուսաստանն է որոշելու՝ աշխատե՞լ, թե՞ ոչ, պաշտպանե՞լ, թե՞ ոչ. «Պատերազմի ժամանակ մենք չունենք ինքնիշխանություն: Վերջին ատրիբուտներից, որի զիջումով կորցնում ենք վերջին հույսը, որ երկրում կարող ենք մեր իրավունքներն իրացնել»:

ՀՀԿ-ականների այն պնդմանը, թե ՀՕՊ համաձայնագրով չենք կորցնում ինքնիշխանությունը, Դ.Սանասարյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ականները «չունեն այդքան ողնաշար»: Ըստ նրա` մեր պետությունը հնարավորություն ունի չգնալ համաձայնագրի վավերացման քայլին միայն ժողովրդի վրա հենվելով, ինչպես եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն Ռուսաստանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանություններն անկախ չեն:

«Իրենք կախվածություն ունեն Ռուսաստանից, իրենք չեն կարողանում «չէ» ասել»,- ասաց Դ.Սանասարյանը` համոզվածություն հայտնելով, որ Սերժ Սարգսյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ է վերջնականապես որոշվել վավերացնել: Նա նշեց, որ նախապես գիտեր, որ բողոքի ակցիայի մասնակիցները սակավաթիվ կլինեն, և այնքան մարդ չէր հավաքվի, որ փողոց փակեին, բայց գոնե ուզում էր տեսնել իր այն համախոհներին, ում հետ առաջիկայում պայքարելու ու կերտելու է ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստան, որի իշխանությունը վասալ չի լինի այս կամ այն պետության ղեկավարությանը:

Akcia21 Akcia2 Akcia (8) Akcia (7) Akcia (2) Akcia (3) Akcia (4) Akcia (5) Akcia (6) Akcia (1)

Տեսանյութեր

Լրահոս