«Brexit-ը հարցականի տակ է դրել ամբողջ աշխարհի ապագան». Օլանդ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը ՄԱԿ-ի անդամ երկրների վրա ազդեցություն չի ունենա, սակայն դա ողջ մոլորակի համար հարց է բարձրացնում, թե ինչ կլինի հետո: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո:
Օլանդն ասել է, որ Brexit-ն, իհարկե, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի տեղի համար հետևանքներ չի ունենա: Նա նաև հայտարարել է, որ խորապես ցավակցում է բրիտանական հանրաքվեի համար, թեպետ և հարգում է այդ որոշումը ժողովրդավարության պայմաններում, և նորից կոչ է արել ստեղծված իրավիճակից հետևություններ անել:
Նա նաև հայտարարել է, որ անկախ Brexit-ից՝ Ֆրանսիան շարունակելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փախստականների և պաշտպանության հարցերով համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ: