Բաժիններ՝

Դժվարանցանելի է Արթիկով անցնող ճանապարհը

Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ taxi_640x420

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս