Բաժիններ՝

Բուքմեյքերները Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմում մնալու հավանակությունը 90 տոկոս են գնահատում. ԶԼՄ-ներ

Բուքմեյքերները կարծում են, որ Մեծ Բրիտանիայում անցկացվող հանրաքվեի արդյունքում թագավորությունը կմնա Եվրոպական Միության կազմում: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, հանրաքվեի այսպիսի արդյունքի հավանականությունը գնահատվում է 90 տոկոս:

Իռլանդիայի ամենախոշոր Paddy Power Betfair Plc ընկերությունը ԵՄ կազմում մնալու հավանականությունը գնահատում է 92 տոկոս: Երեկ հավանականությունը գնահատվում էր 77 տոկոս: Բուքմեյքերական այլ ընկերություններ մոտավորապես նույնպիսի տոկոսներ են նշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս