Բաժիններ՝

Ըստ դատարանի որոշման` Led Zeppelin-ի «Stairway to Heaven» երգը գրագողություն չէ

Ըստ Լոս Անջելեսի դաշնային դատարանի որոշման` Led Zeppelin խմբի ամենահայտնի հիթերից մեկը` «Stairway to Heaven» կատարումը գրագողություն չէ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նախորդ շաբաթ Լոս-Անջելեսում սկսվել է բրիտանական խմբի դեմ հայցի քննությունը: Հայցվորները կարծում էին, որ ստեղծագործության մուտքը շատ նման է ամերիկյան Spirit խմբի «Taurus» կատարմանը, որը գրվել է 1968թ.:

Խմբի դեմ հայցը դատարան ներկայացվել էր 2014թ. մայիսին: Իրենց հերթին Led Zeppelin խմբի անդամները հերքում էին հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս