Եվրո-2016. Թուրքիան հաղթեց Չեխիային, իսկ Խորվաթիան՝ Իսպանիային
Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Լարսի «Բոլլարտ-Դելելիս» մարզադաշտում ուժերը չափեցին Չեխիայի և Թուրքիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց Թուրքիայի հաղթանակով՝ 2:0:
Առաջին խաղակեսում թուրքերը նվազագույն հաշվով հաղթում էին Չեխիայի հավաքականին. 10-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Բուրակ Յիլմազը: Ընդմիջումից հետո՝ 65-րդ րոպեին իր հաշին գոլ է գրանցել Օզան Թուֆանը:
D խմբի մյուս խաղում հանդիպեցին Խորվաթիայի և Իսպանիայի ազգային հավաքականները: Բորդոյի «Ստադ դե Բորդո» մարզադաշտում ընթացող հանդիպումն ավարտվեց Խորվաթիայի հաղթանակով՝ 2:1:
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի (1:1): Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան: Իսկ 45-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Նիկոլա Կալինիչը:
Ընդմիջումից հետո իսպանացիները 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, սակայն Խորվաթիայի և «Մոնակոյի» դարպասապահը կարողացավ ետ մղել Իսպանիայի ավագ Սերխիո Ռամոսի հարվածը: Հանդիպման վերջում Խորվաթիային պատմական հաղթանակ պարգևեց Իվան Պերիշիչը:
Այսպիսով, Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում կհանդիպեն ֆուտբոլի Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչի մասնակիցները՝ գործող չեմպիոն Իսպանիան ու փոխչեմպիոն Իտալիան: Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի մասնակիցներին D խմբից միացան Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները:
Եվրո-2016, երրորդ տուր
D խումբ
Չեխիա – Թուրքիա՝ 0:2 (Բուրակ Յիլմազ, 10, Օզան Թուֆան, 65)
Խորվաթիա – Իսպանիա՝ 2:1 (Նիկոլա Կալինիչ, 45, Իվան Պերիշիչ, 87 – Ալվարո Մորատա, 7)
Պատրաստեց Անի Գաբուզյանը