 
                        Ադրբեջանական կողմը դրական է գնահատել Ղարաբաղի հարցով պետերբուրգյան հանդիպումը
 
                                    Ադրբեջանական կողմը կառուցողական և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ադրբեջանական կողմը հույս ունի, որ այդ հանդիպումը կխթանի Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորումը»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Պետերբուրգի եռակողմ հանդիպման արդյունքները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        