Սալմա Հայեկը մահացող շան ձագին անվանել է Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլիերմո Օչոայի պատվին
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/salma_640x421.jpg)
Դերասանուհին հարգում է Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստին:
«Ինձ մոտ ապրում են մոտ 30 տարբեր կենդանիներ և խոսք էի տվել, որ էլ ոչ մի հատ չեմ վերցնի: Բայց երբ ես Բուլղարիայում նկարահանումների էի, նկատեցի հյուծված շան ձագի, որը մահանում էր: Չեմ ցանկանում տխուր պատմություն պատմել. նա մոտեցավ ինձ և ես չկարողացա չօգնել նրան:
Ես նրան անվանել եմ Օչոա: Դա Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլիերմո Օչոայի պատվին է»,- պատմել է Սալմա Հայեկը Գրեն Նորթոնի շոուի եթերում:
Դերասանուհու տանն ապրում են 10 շներ, թութակներ, ձիեր, կատուներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը