Նավթի գնանկումը մեծ փորձություն է դարձել Ադրբեջանի համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի գների անկումը մեծ փորձություն է դարձել Ադրբեջանի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նավթի գները եռակի-քառակի նվազել են: Այդ պատճառով, ինհարկե, դա մեծ փորձություն դարձավ մեզ համար, սակայն մենք պատվով ենք դուրս գալիս այդ փորձությունից: Այդ ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ հասարակությունն ավելի ամուր է համախմբվել, համերաշխությունը ավելի է ամրապնդվել:
Մենք տեսնում ենք, որ մեր քաղաքականությունն ավելի շատ է աջակցություն ստանում: Իհարկե, դա ավելի է ոգևորում մեզ, ուժ տալիս և մղում նոր գործեր կատարելու»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ 2016թ. Ադրբեջանի պատմության մեջ կմնա որպես տնտեսական կայունության տարի, իսկ 2017-ից սկսած երկրի տնտեսությունը կշարունակի հաջող կերպով զարգանալ: