Հայոց ցեղասպանության մասին գրքերից մեկը մոսկովյան նշանավոր գրախանութի ամենավաճառվածների շարքում է
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» գիրքը հայտնվել է Մոսկովյան նշանավոր «Բիբլիոգլոբուս» գրախանութի առավել վաճառվող գրքերի ցանկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գրքի հեղինակ, Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Հաճելի զգացումներով այսօր տեղեկացա, որ մոսկովյան նշանավոր «Բիբլիոգլոբուս» գրախանութում իմ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» գիրքը հայտնվել է առավել վաճառվող գրքերի ցանկում»,- գրել է նա: